Վաղ առավոտյան տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում առաջացած սելավը խոչընդոտել է երթևեկությունը Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է անանցանելի։
Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։






