AM
10 Սեպտեմբեր 2025 - 08:52 AMT

ԱԽ քարտուղարը կմեկնի Բեռլին

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին։, հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։

Բեռլինում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիեննայում հանդիպում է անցկացրել Ավստրիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ։ Քննարկելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը՝ նրանք անդրադարձ են կատարել սպասվող տնտեսական և ներդրումային հնարավորություններին, միաժամանակ կարևորելով առկա ներուժի իրացումը առևտրատնտեսական համագործակցության ոլորտում։