ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ խումբը 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում, 41-ից ավելի նմանատիպ դրվագներով, համակարգչային հափշտակության միջոցով հափշտակել է ուրիշի սեփականությունը համարվող առանձնապես խոշոր՝ 12 մլն 150 հազար ՀՀ դրամ գումար։
Բացի այդ, նույն խմբի անդամներից Վ.Պ.-ն 2022 թվականի փետրվարի 25-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած 21-ից ավելի դրվագներով համակարգչային հափշտակության արդյունքում հափշտակել է խոշոր չափերով՝ 1 մլն 960 հազար ՀՀ դրամի հասնող գումար։
Վ.Պ.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակություն)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Վ.Պ.-ի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ։






