AM
10 Սեպտեմբեր 2025 - 11:58 AMT

Երևան-Սևան մայրուղում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Մ-4, Երևան-Սևան մայրուղու 19.8-րդ կիլոմետրին գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով նախատեսվել են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Սեպտեմբերի 10–ից երթևեկությունը տվյալ հատվածում տեղափոխվում է ձախ գոտուց դեպի աջ գոտի։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրության մեջ։