Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ երթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում և հաստատություններում դասերի մեկնարկի ժամերի տեղափոխումը դրական ազդեցություն են ունեցել մայրաքաղաքում խցանումների մակարդակի վրա։
Նշվում է, որ միջինացված տվյալների՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումների մակարդակը նվազել է 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։






