AM
11 Սեպտեմբեր 2025 - 11:30 AMT

ՆԳՆ-ն տեղադրել է իրազեկող արագաչափեր՝ վարորդներին զգուշացնելու համար

ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները, և այդ շրջանակում մայրուղիներում և ճանապարհների որոշ հատվածներում տեղադրվել են իրազեկող արագաչափեր։

Այս սարքերը չեն արձանագրում խախտումներ և չեն ենթադրում տուգանք։ Դրանք նախատեսված են բացառապես վարորդներին զգուշացնելու և ուշադրություն հրավիրելու համար։

Արագաչափերի էկրաններին վարորդի ընթացքի արագությունը ցուցադրվում է տարբեր գույներով․

  • կանաչ՝ եթե մեքենան շարժվում է թույլատրելի արագությամբ,
  • կարմիր՝ եթե սահմանված սահմանափակումը գերազանցված է և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել արագությունը։

ՆԳՆ-ն հորդորում է վարորդներին հետևել երթևեկության կանոններին, չգերազանցել սահմանված արագությունը և չվտանգել իրենց, ուղևորների ու հետիոտների կյանքն ու առողջությունը։