AM
11 Սեպտեմբեր 2025 - 12:49 AMT

Խաչատուրյանն ընդունել է ՀՀ այցելած՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստան այցելած՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։ Խաչատուրյանը, ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը, ընդգծվել է համագործակցության զարգացման և ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող քայլերին, ինչպես նաև միջազգային գործընկերների դերակատարությանը։

ՀՀ նախագահը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հարցերին։