AM
11 Սեպտեմբեր 2025 - 13:27 AMT

Կոնջորյանը՝ ընդդիամդիրների նախաձեռնության մասին․ Լեռը մուկ է ծնել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, ասել է, որ «լեռը մուկ է ծնել»։

«Ընդդիմությունն այսքան երկար-երկար, քանի տարի ասում է՝ հեսա փոխում ենք իշխանությունները, մինչև տոներ, մինչև մայիսյան տոներ այլևս իշխանություն չի լինելու, այլևս իշխանություն չկա, իրավիճակին չեք տիրապետում, ժողովրդի վստահությունը չունեք, տարին մի 4 անգամ «իշխանափոխություն են անում», ժողովրդին «փրկում են», մի խոսքով՝ քանի տարի է՝ չեն կարողանում մի բան անել և երկար մտածելուց հետո հասկացել են՝ լեռը մուկ է ծնել, որոշել են խորհրդարանական լսումներ անել: Ես ապ»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Ըստ նրա՝ փոխարենը կարելի էր ուղղակի գալ նիստերի դահլիճ, նիստերին մասնակցել։

«Կարելի էր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց տալ: Այդ ժամանակ ավելի շատ դիտումներ կունենայիք, այդ ժամանակ ավելի շատ մարդ կլսեր ձեր բովանդակությունը»,- ասել է Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը օրերս հայտարարել էր՝ սեպտեմբերի վերջին «Պատիվ ունեմ» խմբակցությունը կազմակերպելու է խորհրդարանական լսումներ՝ նպատակ ունենալով համախմբել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը։