Սեպտեմբերի 13-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Տերյան փողոցում՝ նպատակ ունենալով մեծացնել մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի անցանելիությունը, հայտնում է քաղաքապետարանը։
Տերյան և Արամի փողոցների խաչմերուկից մինչև Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկ ձգվող հատվածի ձախ կողմում արգելվելու է ավտոմեքենաների կանգառը։
Այս փոփոխությունը կոչված է նպաստելու երթևեկության բարելավմանն ու տրանսպորտային խցանումների նվազեցմանը։






