AM
11 Սեպտեմբեր 2025 - 14:04 AMT

Արմեն Դանիելյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։

Թեկնածուները երեքն էին՝ ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, նույն դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Արմեն Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, Լուսինե Աբգարյանի օգտին՝ 1 պատգամավոր