AM
11 Սեպտեմբեր 2025 - 14:29 AMT

ՀՀ-ն վավերացրել է Ղազախստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Հայաստանի խորհրդարանը 93 կողմ և 1 ձեռնպահ ձայներով վավերացրել է Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։

Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են մնալ միմյանց տարածքում առանց վիզայի մինչև 90 օր։ Դրան հաջորդաբար հնարավորություն է տրվում ստանալու ժամանակավոր կացության թույլտվություն՝ աշխատանքի, ուսման, բուժման կամ այլ պատճառներով, հայտնում է Sputnik Արմենիան։

Կողմերի միգրացիոն մարմինները պարտավորվում են տեղեկություն փոխանակել միմյանց տարածքներում գտնվող քաղաքացիների մասին, ինչպես նաև միգրացիոն օրենսդրության խախտումների վերաբերյալ։ Ղազախստանի կողմից այդ գործառույթը կկատարեն ներքին գործերի և աշխատանքի նախարարությունները, իսկ Հայաստանի կողմից՝ ոստիկանությունը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ղազախստանի խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր սեպտեմբերի 3-ին։

Հայաստանը և Ղազախստանը ԵԱՏՄ անդամ են, որի հիմնարար սկզբունքներից մեկն է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։