AM
11 Սեպտեմբեր 2025 - 14:44 AMT

Արա Նռանյանը ընտրվել է ՀԾԿՀ անդամ` ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել Արա Նռանյանին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Արա Նռանյանի օգտին է քվեարկել 88 պատգամավոր, մեկ պատգամավոր՝ դեմ։

«Որոշումն ընդունվել է, պարոն Նռանյան ձեզ հաջողություն ե մաղթում»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Նռանյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։