Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցող կազմակերպության անդամ և ասոցացված երկրների մոտ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետ, հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Պատվիրակությանն ընդունելու մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատվիրակության այցը Հայաստան նախատեսվում է սեպտեմբերի 22-23-ը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան։ Քննարկումների հիմնական թեման դարձել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության և զարգացման կարևորությունը։ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունել է նաև ՀՀ նախագահը։






