Սեպտեմբերի 11–ին Սևանա լճի վրավ նկատվել է ուժեղ պտտահողմ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնտնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Սեպտեմբերի 12-14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նվազել է 5-7 աստիճանով։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երևանում՝ սեպտեմբերի 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։






