AM
8 June 2009 - 10:23 AMT

Երեւանում տեղի կունենա «Վաղագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում» թեմայով քննարկում

Հունիսի 13-ին Երեւանում տեղի կունենա «Վաղագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում` ըստ հնագիտական տվյալների»թեմայով քննարկում- բանավեճը: Քննարկման նախաձեռնողն է «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին 10-15 տարիների պեղումներիարդյունքում մեծ քանակությամբ նոր նյութեր են հայտնաբերվել, որոնք հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Հայկական լեռնաշխարհի տարածքում վաղնջագույն պետական կազմավորումների մասին»: Թեման կներկայացնի ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության Ինստիտուտի տնօրեն պատմ. գիտ. թեկն.Պավել Ավետիսյանը: