Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է «Տեսել եմ» նոր բջջային հավելված, որի միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն արձանագրել իրենց համայնքներում առկա խնդիրները և դրանք փոխանցել համապատասխան համայնքապետարանին։
Հավելվածը հնարավորություն է տալիս՝
– Լուսանկարել համայնքում նկատված խնդիրները,
– Ներբեռնել «Տեսել եմ» հավելվածը,
– Ուղարկել այդ խնդիրները համայնքապետարանին՝ առանց բարդ ընթացակարգերի։
Քաղաքացիների ուղարկած ազդանշաններն ուսումնասիրվելու են համապատասխան մասնագետների կողմից, և արձագանքի արդյունքը բաժանվելու է ազդարարի հետ։
«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play հարթակներում, իսկ հավելվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է կայքում։
Հավելվածի հիմնական նպատակներն են՝
– բնակչության մասնակցության ընդլայնումը տեղական ինքնակառավարմանը,
– տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։
Նոր գործիքի ներդրմամբ ակնկալվում է, որ բնակիչների ձայնը կունենա իրական ազդեցություն համայնքի բարելավման վրա՝ նպաստելով մաքուր, անվտանգ և բարեկարգ միջավայրի ձևավորմանը։






