AM
12 Սեպտեմբեր 2025 - 10:17 AMT

Ծովագյուղ–Շողակաթ ճանապարհը ժամանակավոր կփակվի հեծանվավազքի պատճառով

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով մի շարք ճանապարհների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Առավոտյան ժամը 10։00-ից մինչև 14։00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը, հայտնում է ոստիկանությունը։

Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։