AM
12 Սեպտեմբեր 2025 - 10:35 AMT

Պապիկյանը պաշտպանական բարեփոխումները ներկայացրել է ՆԱՏՕ–ի դեսպաններին

Սեպտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ։

Նախարարը ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և զինված ուժերի վերափոխման ծրագրերը՝ առանձնահատուկ ընդգծելով Հյուսիսատլանտյան դաշինքի նշանակալի մասնակցությունն այդ գործընթացում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ներկայիս վիճակն ու դրա զարգացումների հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան։ Քննարկումների հիմնական թեման դարձել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության և զարգացման կարևորությունը։ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունել է նաև ՀՀ նախագահը։