Անազատության մեջ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի որդին` Սարգիս Կարապետյանը, իր տեսաուղերձում հայտարարել է, որ որոշել է անձամբ ներգրավվել ընթացող գործընթացներին։
Նա հայտարարել է, որ «մինչև հաղթանակ մնացել է 268 օր»,–հայտնում է Panorama.am-ը։
«Մոռանալու ենք փորքիկ խմբակը՝ որպես սարսափելի երազ։ Բայց ժողովուրդ ջան, որպեսզի այս երազաը մոռանանք, մենք պարտավոր ենք զարթնել։ Բարի առավոտ։ Մինչև հաղթանակ մնացել է 268 օր», – նշել է նա։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։






