Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելառուսի և Ռուսաստանի համատեղ անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների շրջանակում հրավիրվել են մի շարք դաշնակից պետությունների զինուժեր՝ այդ թվում ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասել է, որ ՀՀ–ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին, հայտնում է Aysor.am-ը։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարների և շտաբների հմտությունները, զորքերի տարածաշրջանային և կոալիցիոն խմբերի փոխգործակցության և դաշտային պատրաստության մակարդակը՝ խաղաղության պահպանման, շահերի պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման համատեղ խնդիրների լուծման գործում։
Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին ե փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:






