AM
12 Սեպտեմբեր 2025 - 12:29 AMT

«Զվարթնոցում» ՌԴ-ում հետախուզվող անձ է ձերբակալվել

Սեպտեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է 31-ամյա մի օտարերկրացի։

Նա մայիսի 5-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք, հայտնում է Aysor.am-ը։

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։