AM
12 Սեպտեմբեր 2025 - 13:34 AMT

Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ջերմ ընդունելության համար

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը սեպտեմբերի 12–ին ժամանել է Հայաստան, շնորհակալություն է հայտնել Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ջերմ ընդունելության համար։ Այդ մասին նա գրել է X-ի միկրոբլոգում՝ ի պատասխանբ Ռուբինյանի գրառման։

Ռուբինյանը գրել էր․ «Ողջունեցի Սերդար Քըլըչին Հայաստանում մեր 6-րդ հանդիպումից առաջ»։

Ռուբինյանը Քըլիչին դիամվորել է սահմանին՝ Մարգարա անցակետում։

ՀՅԴ երիտասարդական միությունը կառավարության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Հայաստան ժամանելու հետ կապված։ Երիտասարդների ձեռքում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներ էին: