AM
13 Սեպտեմբեր 2025 - 08:57 AMT

Սեպտեմբերի 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +26․․+28 աստիճան։