Հայաստանը միացել է այն պետություններին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հավանություն են տվել «Նյու Յորքի հռչակագրին»՝ ի աջակցություն Պաղեստինի և Իսրայելի հակամարտության խաղաղ կարգավորման։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ «Նյու Յորքի հռչակագիրը»։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 142 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, դեմ՝ 10-ը, 12 երկիր ձեռնպահ է մնացել, գրում է Radar Armenia-ն։
Դեմ քվեարկած երկրների շարքում հայտնվել են Իսրայելը, ԱՄՆ-ն, Արգենտինան, Պարագվայը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Պանաման, Պալաուն և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները։
Ձեռնպահ մնացածների թվում են 12 պետություն, որոնց շարքում եղել են Կամերունը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հյուսիսային Մակեդոնիան, Հարավային Սուդանը, Մոլդովան, Սամոան և այլ երկրներ։
Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան հանդես են եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով անհապաղ և անշրջելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների խաղաղ համակեցության ուղղությամբ, ինչպես նաև դադարեցնել բռնությունները և Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել Պաղեստինի ազգային ինքնավարությանը։
2024–ի հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստինի անկախությունը։






