AM
15 Սեպտեմբեր 2025 - 07:11 AMT

Փաշինյանն անորոշ է համարել «Ցանկապատի» ուղերձը․ Արզումանյանն ասել է, թե խոսքը 1920թ․ մասին էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14–ին ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սեփական աչքերով դիտեցինք ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը և ունեցանք քննարկում՝ շոշափելով դրա ուղերձները, գաղափարական շերտերն ու հետևությունները»,- գրել է վարչապետը

Նա նաև տեսանյութ է հրալարակել։

«Ցանկապատը» բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է, դերակատարներից մեկը՝ Մկրտիչ Արզումանյանը։

Փաշինյանն ասել է․ «Այս ներկայացումներն, այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են անորոշ, հուզական ուղերձով։ Այդպես էլ չենք հասկանում՝ այս ամենից հետևությունը ո՞րն է։ Դա շատ կարևոր է։ Ներկայացումը դուր եկավ ինձ, ունեմ իմ հետևությունը։ Այս ամենից հետևություն …»,- ասել է Փաշինյանը։

Հանդիսատեսներից մեկը հավելել է. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար», գրում է Panorama.am-ը։

Փաշինյանը արձագանքել է. «Դա էլ է շատ անորոշ, կաջառարկեմ քննարկել այդ հարցը։ Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը՝ կա պետություն, օրենք ու օրինականություն, պետք չէ այդ ցանկապատը քաշքշել՝ կա պետություն, կադաստր։

Երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան։ Ցանկապատը ոչ միայն մեզ է սահմանափակում, նաև ուրիշներին է սահմանափակում։

Իսկ Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ։ Մենք պետք է ցանկապատները քաշենք։ Մեր քաղաքականությունն է դնել, ամրացել այդ ցանկապատը։

Եթե ես լինեի, ես այս ասելիքը հստակ կասeի։ Իմ կարծիքով, դուք սա էլ չասեցիք հստակ, մյուս բաներն էլ չասեցիք հստակ»։

Դերասան Մկրտիչ Արզումանյանը կատարել է հավելում. «Դեպքերը տեղի են ունենում 1920 թվականին։ Մենք ներկայացնում ենք այդ ժամանակահատվածը ու զուգահեռներ ենք անկացերել այս ժամանակահատվածի հետ։ Եթե այսօրվա մասին խոսեինք, բնականաբար, տարբեր կլիներ»։

Փաշինյանն անդրադարձել է նաև մեկ այլ դիտարկման՝ ասելով. «Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Ու չենք նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է»։

«Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»,-արձագանքել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Փաշինյանի խոսքերին հետևել են բազմաթիվ արձագանքներ սոցիալական հարթակներում, շատ դեպքերում՝ բացասական։