Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգային միջազգային համաժողովում հայտարարել է, որ «ՀԱՊԿ-ն արձանագրել է՝ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ–ն։
«ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ այս նախադասությանը երբեք չեն առերեսվել։
«Մեզ թվացել է որոշակի բանաձեր ենք գտնելու՝ թե ինչ է նկատի առնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելիս»,–հավելել է նա։
Փաշինյանի խոսքով, այս արձանագրումը ՌԴ նախագահը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին և դեկտմբերի 17-ին՝ ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպես։
«Այսինքն, ռազմաքաղաքական դաշինքի անվտանգության այս առաջնային կոնցեպտը Ղարաբաի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց»,- ասել է Փաշինյանը։
2024-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության համար։ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և չի միացել 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը։ Միևնույն ժամանակ, ըստ գերատեսչության, Հայաստանը չի առարկել, որ բյուջեն հաստատվի սահմանափակ ձևաչափով։






