ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Այցն աշխատանքային է։
Ավելի վաղ Պապիկյանը շնորհավորել էր ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։






