AM
15 Սեպտեմբեր 2025 - 13:46 AMT

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ասել են ՆԳՆ-ից, հայտնում է Radar Armenia-ն։

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 11։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում»,-ասել են ՆԳՆ-ից։

Այս պահին հրշեջներն իրականացնում են մարման աշխատանքներ։

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 18-ին, որը տևել էր մոտ 10 օր։