AM
15 Սեպտեմբեր 2025 - 14:45 AMT

Հայաստանի կամերային նվագախումբը համերգներով ելույթ կունենա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական ​​հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և ԱՄՆ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համերգաշարի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 16-ին՝ Երևանում կայանալիք համերգով, որի ընթացքում կներկայացվեն Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի երաժշտական ստեղծագործությունները։

Նվագախմբի միջազգային հյուրախաղերի ժամանակացույցը հետևյալն է․

Սեպտեմբերի 25՝ Փարիզ

Սեպտեմբերի 28՝ Սիեթլ

Սեպտեմբերի 29՝ Լաս Վեգաս

Հոկտեմբերի 2՝ Լոս Անջելես

Հոկտեմբերի 4՝ Նյու Յորք

Հոկտեմբերի 5՝ Բոստոն

Համերգների ընթացքում հանդիսատեսը կլսի Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի նոր ձևավորմամբ ստեղծագործությունները, որոնք կկատարվեն մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Համերգաշարի մենակատարներն են՝

Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)

Հայարփի Եղիկյան՝ սոպրանո (Միացյալ Թագավորություն)

Աստղիկ Վարդանյան՝ ջութակ

Սոնա Բարսեղյան՝ դաշնամուր

Ջոել Մարտին՝ դաշնամուր (ԱՄՆ)

Հակոբ Մուրադյան՝ հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)

Աշոտ Ղարիբյան՝ թավջութակ։