Օրերս հնարավորություն ունեցա մասնակցելու Porsche Center Yerevan–ի կազմակերպած հերթական թեստ-դրայվին, որը մինչև այս մասնակցածներիցս տարբերվում էր։ Բանն այն է, որ այս անգամ ոչ միայն պարզապես գնացել էինք ընկերության մեքենաները փորձարկելու, այլ ներսից տեսնելու, թե ինչպես է Porsche-ն հարաբերվում իր հաճախորդների հետ՝ մարդկանց, ովքեր ոչ թե պարզապես սալոնից մեքենա են գնում, այլև դառնում են ընկերության մեծ ընտանիքի անդամ, բառի ուղիղ իմաստով։ Իսկ ի՞նչ է ընտանիքն այս պարագայում․ մարդիկ, որոնց ոչ միայն ճանաչում ես ու նույն բրենդի մեքենաները վարում, այլ որոնց հետ նաև կիսում ես հետաքրքրություններդ և համատեղ ժամանակ անցկացնում։ Համաձայնեք, որ մի ամբողջ օր անցկացնել ոչ բոլորի հետ է հնարավոր։

Այս անգամ Porsche–ի սիրահարներն իրենց մեքենաներով հավաքվել էին Դսեղում՝ թեստելու Porsche Macan-ն ու Taycan-ը։ Առաջին պահից զգացվում էր՝ սա ոչ միայն ավտոմեքենաների փորձարկում է կամ հաճախորդների համար հերթական գովազդային ակցիան, այլ իրականում մեծ և ջերմ համայնք՝ ընկերների ու համախոհների։
Երևանից մի ամբողջ շարասյուն՝ մոտ 20 Porsche-ներ միասին ճանապարհվեցին դեպի Շաքարյան Ռանչո։ Երեք ժամ շարունակ շարժվում էինք տարբեր ճանապարհային պայմաններով, որոնց ընթացքում նաև հնարավորություն ունեցա որպես ուղևոր զգալու արտաճանապարհային քրոսովերի՝ Porsche Macan–ի հարմարավետությունն ու ամբողջ ճանապարհորդության ժամանակ կատարյալ կառավարելիությունը։ Macan–ի նստատեղերը հարմարավետ էին, սրահն ապահովում էր լիարժեք հանգստություն նաև երկար ճանապարհի ընթացքում։ Հետագայում արդեն անմիջապես փորձարկման ժամանակ զգացի ղեկի գերազանց արձագանքը։ Երկար ճանապարհին Macan–ն ասես վստահելի ընկեր լիներ, որը հոգ է տանում բոլոր մանրուքների մասին և հարմարավետ ընթացք ապահովում։

Մարտկոցի ծավալից ելնելով, Macan-ն ավելի երկար ճամփորդելու հնարավորություն է տալիս՝ կախված տեղանքից հնարավոր է անցնել ընդհուպ մինչև 615-620 կմ։ Մեքենայի մարտկոցներն ունեն օպտիմալ ջերմաստիճանը պահելու համար նախատեսված թե հովացման, թե տաքացման համակարգեր։ Ի դեպ, ի տարբերություն այլ էլմեքենաների, որոնք մոնիտորի մի կիլոմետրաժ են ցուցադրում, բայց եղանակային կամ ճանապարհային ինչ-ինչ պայմաններից ելնելով կարող են ավելի շուտ լիցքաթափվել, Porsche-ի դեպքում նման խնդրի վարորդը չի բախվի՝ մարտկոցների առավելագույն հարմարավետ ջերմաստիճանն այս մեքենաներում առավել ստաբիլ է։

Ընկերությունում նաև ընդգծում են՝ փիլիսոփայության կարևորությունը նրանում է, որ ուղիղ ճանապարհներին կամ վայրէջքի ժամանակ էլմեքենայի մարտկոցը հընթացս լիցքավորվում է։ Դրա հաշվի, օրինակ, եթե առավոտյան դուրս գաք 80% լիցքով, ապա, ելնելով ճանապարհից, օրվա վերջում վառելիքի ծախսը կարող է հասնել անգամ զրոյի։
Taycan–ը բոլորովին այլ փորձառություն է․ բիզնես դասի այս մեքենայում համատեղված են էլեկտրական հզորությունը, նորարար տեխնոլոգիաները և հսկայական սրահի հարմարավետությունը։ Porsche Taycan 4 Cross Turismo–ն կիսում է էլեկտրական մեքենայի ապագան՝ գերազանց կատարողականությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով։ Cross Turismo մոդելն ավելի ընտանեկան է, հարմարեցված երկարատև ճանապարհորդությունների համար։ Թափքի հետևի մասի բարձրացված դիզայնի հաշվին մեքենայի ուղևորներն առավել հարմարավետ են երթևեկում։ Ի տարբերություն կուպե տարբերակի, այս մոդելն ուղեբեռ տեղափոխելու համար առավել հարմարավետ է։ Բացի այդ, մեքենայի մարտկոցը տեղակայված է ներքևի հատվածում, ինչը, այլ մոդելների համեմատ, առավել բալանսավորված կողային ճոճք է ապահովում։

Ամենաուշագրավը մեքենան Sport Plus ռեժիմում փորձարկելն էր․ այն ամբողջությամբ փոխում է վարելու դինամիկան, արագացումն անմիջապես զգացվում է, ղեկի և շարժիչի արձագանքները գրեթե անմիջական են, և նույնիսկ խճատված ճանապարհներին միաժամանակ և հզորությունն ես զգում, և վերահսկողությունը։ Taycan–ի մեծ սրահը և երկար ճանապարհին առաջարկվող հարմարավետությունը թույլ են տալիս վարորդին և ուղևորներին լիարժեք վայելելու ամեն րոպեն՝ անկախ երթևեկության պայմաններից։ Այն իրապես ապագայի մեքենա է, որտեղ միաձուլվում են տեխնոլոգիաները և հարմարավետությունը։
Porsche-ի մեքենաների սրահներն առանձին ուշադրության արժանի մաս են՝ կաշվե նստատեղեր, լայն տարածք և լուսավորություն, որը մեծացնում է հանգստության ու վայելքի զգացողությունը՝ անկախ հեռավորությունից, որ պետք է անցնես։ Եթե կարճ՝ ամեն մի ղեկի հետևում անցկացրած ժամանակն նոր լիցքեր էր փոխանցում։ Այս մեքենաները ոչ միայն տրանսպորտային միջոց են, այլև զգացողություն ու պարզապես ապրելակերպ։
Անդրադառնալով մեր փորձառությանը․ ռանչոյում Porsche–ի սիրահարներին հատուկ ծրագիր էր սպասվում՝ ասես յուրօրինակ team building լիներ՝ առավել միավորելու և մտերմացնելու միջոռացման մասնակիցներին։

Բոլորի համար նախատեսված էին տարբեր ակտիվություններ, և ամեն մեկը գտավ իրեն հարմարը։ Մի մասս խաղացինք պեյնթբոլ՝ ամբողջ ընթացքից լիարժեք հաճույք ստանալով։ Դա ոչ միայն ադրենալինի աղբյուր էր, այլև լավ հնարավորություն՝ գործելու թիմով, և ինչը ցանկացած խաղի ամենահաճելի մասն է՝ հաղթելու։ Խաղի դաշտում և հարակից անտառներում իսկական պայքար էր ընթանում՝ երկու թիմով փորձում էինք գտնել հակառակորդին և գունավոր փամփուշտներով ներկել նրանց։ Ցավը, իհարկե, անբաժան չէր, բայց էլ ինչ հրաձգություն առանց ցավի և վիրավորումների։ Ամեն դեխպում, հաղթանակը մեղմում է ցանկացած ցավ, ինչն էլ եղավ կարմիրների թիմի հետ՝ ուժասպառ, բայց միաժամանակ լիցքավորված և լիցքաթափված դուրս եկանք անտառից՝ հակառակորդի դրոշը ձեռքներիս։

Մասնակիցների մի մասը նախընտրեցին հեռու մնալ պայքարից և առավել հանգիստ, բայց ոչ պակաս հետաքրքիր մթնոլորտում անցկացնել ժամանակը։ Մի մասը ձիավարության էր մասնակցում, մյուսը տրակտորով կարճ ճանապարհորդություն ունեցավ ոչ պակաս տեսարժան վայրերով և կենդանի երգերով, իսկ մյուսները պարզապես Լոռվա մաքուր օդին վայելում էին միմյանց հետ շփումը հաճելի զրույցների շուրջ։ Թվում էր, թե բոլորս կտրվել ենք առօրյա հոգսերից ու վերադարձել մանկություն, որտեղ մտերիմների հետ քաղաքից դուրս ենք մեկնել ու վայելում ենք ամեն վայրկյանը։
Ավարտվեց երեկոն կենդանի երաժշտության ուղեկցությամբ և խարույկի մոտ անկեղծ ու երկար զրույցներով հավերժականի մասին։

Օրվա ամենամեծ բացահայտումը, նոր մեքենաները փորձարկելու հնարավորությունից զատ, Porsche համայնքի մթնոլորտն էր։ Չկային «հաճախորդ» և «վաճառող»․ բոլորն ընկերներ էին, ովքեր հավաքվել էին՝ միասին կիսվելու նույն սիրով՝ Porsche–ի նկատմամբ, ինչպես նաև նոր համատեղ հիշողություններ ստեղծելու և անհամբեր սպասելու հաջորդ հանդիպումներին։

Հ․գ․ Ի դեպ, հետաքրքրասերների համար։ Նմանատիպ վարման հնարավորություններ Porsche-ն ընձեռում է ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս՝ գերմանական Լայպցիգում և իտալական Ֆրանչակորտայում։






