Սուրբ Էջմիածնի թանգարաններն իրենց հավաքածուն համալրել են բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզով», որը ձեռք է բերվել Իսպանիայի Մադրիդ քաղաքում գտնվող «Galeria Frame» ցուցասրահից։ Քարտեզը ներառում է նաև Հայաստանի տարածքն ու անվանումը։
Այս արժեքավոր ձեռքբերումը կայացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ինչպես նաև բարերար Ռոզա Հովհաննիսյանի աջակցության շնորհիվ, հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների բաժինը։
«Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել «DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus» երկհատոր աշխատության»,– ասված է հաղորդագրության մեջ:
Քարտեզը վերականգնման աշխատանքներից հետո նախատեսվում է ներառել թանգարանի մշտական ցուցադրությանը։






