Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքի գործարկումը՝ ապահովելու հանրության թվային անվտանգությունը։
Հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։
Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։
Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։






