AM
16 Սեպտեմբեր 2025 - 09:20 AMT

Խարդախության գործով անցնող անձն արտահանձնվել է Ուզբեկստանին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին, հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։