AM
16 Սեպտեմբեր 2025 - 11:56 AMT

Կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ»․ Փակ փողոցներ կլինեն

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին կազմակերպվելու է «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։

Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:

Միջոցառման շրջանակում մասնակիցները կհավաքվեն ժամը 12:00-ին Ստեփան Շահումյանի հրապարակում՝ Ս. Շահումյանի արձանի հարակից տարածքում։

Շքերթի շարժը կմեկնարկի նույն վայրից՝ 12:30-ին։ Շարժվելով Շահումյանի հրապարակից դեպի Ս. Շահումյանի պուրակ՝ մասնակիցները կանցնեն Հանրապետության հրապարակ։

Այստեղ շքերթը կկատարի երկու ամբողջական պտույտ և Աբովյան փողոցը հատելուց հետո կուղղվի Հյուսիսային պողոտա։

Հյուսիսային պողոտայի երկայնքով քայլելուց հետո մասնակիցները կանցնեն Թումանյան փողոցն ու կուղևորվեն դեպի Ազատության հրապարակ։

Վերջնական կանգառը կլինի Ազատության հրապարակում, որտեղ տեղի կունենա մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագիր։

Միջոցառման ավարտը նախատեսված է ժամը 15:00-ին։