Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից 15 տարի հետախուզվող անձը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
64-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում հայտարարված է եղել դեռևս 2010 թվականին՝ բռնաբարության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանավորումը։
Գորիսի համայնքային ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության հարցերով Գորիսի բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 12-ին համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են օտարերկրացուն Գորիսի Արշակունիների փողոցում, որտեղից նա ձերբակալված և բաժին տեղափոխված է։






