AM
17 Սեպտեմբեր 2025 - 06:56 AMT

Միրզոյանը մեկնում է Նիդերլանդներ

Սեպտեմբերի 17-18-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ:

Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։

Ծրագրված են նաև այլ հանդիպումներ։

Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ՝ դրանով հնարավորություն ստանալով ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ: