ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով նրա դերը Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագրում։
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման հարցում միջնորդելու համար, ինչը մինչ այդ ոչ ոքի դեռ չէր հաջովել:
Վերահաստատում եմ իմ հանձնառությունը շարունակելու աշխատանքը խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»,-գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին, նշել է, որ իր համար պատիվ է ընկերանալ մեծ առաջնորդներ Ալիևի և Փաշինյանի հետ։ Նա նաև համատեղ լուսանկար է հրապարակել։






