AM
17 Սեպտեմբեր 2025 - 08:48 AMT

Վիգեն Սարգսյանի գործը քննվելու է Հակակոռուպցիոն դատարանում

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրական վարույթը ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հայտնել են ՀՀ դատական դեպարտամենտից, տեղեկացնում է Radar Armenia-ն։

Քրեական գործով Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99,414,079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։