AM
17 Սեպտեմբեր 2025 - 12:36 AMT

Թիվ 97 ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ Նա տեղափոխվել է հիվանդանոց

Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երևան ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում։

Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասվում է գրառման մեջ։