AM
17 Սեպտեմբեր 2025 - 14:26 AMT

Անձնագրայինները կաշխատեն նաև շաբաթ օրը՝ սեպտեմբերի 20–ին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։

Այդ օրը քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։

Ծառայությունները հասանելի կլինեն Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արմավիրի, Վաղարշապատի, Մասիսի, Վեդիի, Արտաշատի բաժիններում, ինչպես նաև Երևանի բոլոր ստորաբաժանումներում։

Միաժամանակ նշվում է, որ ՆԳՆ ՄՔԾ վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) անձնագրի կամ նույնականացման քարտի փոխանակման ծառայություններ չեն մատուցվի։ Նույն ծառայությունների համար անհրաժեշտ է դիմել Դավթաշենի տարածքային բաժին՝ Տիգրան Պետրոսյան փողոցի 31/2 հասցեում։