AM
17 Սեպտեմբեր 2025 - 14:30 AMT

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային մոտեցումները։

Զեկուցվել է, որ բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային ստանդարտներին համահունչ։ Մասնավորապես, քննարկվել են փաստաթղթերի կոնսոլիդացիայի, հստակ աստիճանակարգության, միասնական ձևաչափերի ու մեթոդական պահանջների ապահովման, կատարողականի բարձրացման, ինչպես նաև մասնակցային և հաշվետու գործընթացի ներդրման ուղղությունները։ Ներկայացվել են նաև համակարգի գործարկման կազմակերպչական հարցերը։

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, առաջադրվել են առաջարկություններ՝ ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է՝ քննարկումների ընթացքում հնչած դիտարկումների հիման վրա լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել այն հաստատման։