Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ։ Այդ մասին Խուդաթյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կապան–Գլենդել և Գյումրի–Գլենդել միջքաղաքային համագործակցություններին։ Կողմերը կարևորել են այդ կապերի ակտիվացումն ու դրանց կենսունակության ապահովումը։
Բացի այդ, քննարկվել են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։






