Տեր Նարեկ քահանա Սարգսյանն արձագանքել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած խոսքերին։
Նրա խոսքով՝ Հանրայինը հարթակ է տվել Արագածոտնի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Ասատրյանին, որտեղ վերջինս իր անձնական նեղսրտությունն ու բամբասանքները ներկայացրել է որպես Եկեղեցում առկա լուրջ խնդիր՝ այդպիսով նպաստելով իշխանության հակաեկեղեցական քարոզարշավին, հայտնում է Panorama.am-ը։
Տեր Նարեկը ցավալիէ համարել, որ «Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը»։
«Ակնհայտ է, որ Տեր Հայրը զուրկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուկարգուկանոնից, նվիրապետական կարգից, եկեղեցաբանությունից և հովվականծառայության գիտակցությունից։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս իրանձնական հարցերը լուծելու համար փորձում է ներքաշել նաև իր համայնքիազնիվ հավատացյալներին, իսկ որ ավելի զազրելի է՝ առանց վարանելու իրենիրավունք է վերապահում մեկ այլ թեմի առաջնորդին բնութագրել խիստվիրավորական ձևակերպումներով և իրեն համեմատել Մեր Տեր ՀիսուսՔրիստոսի հետ։
Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ուվախը, իսկ անթույլատրելի բամբասանքը, որ երեկ հնչեցրեց Հանրայինի եթերում,որևէ աղերս չունի քրիստոնյայի կերպարի հետ։ Եկեղեցականը պետք է քաջգիտակցի, որ իր անձնական հայացքներն ու պատկերացումները, որոնք կտրվածեն իրականությունից և չեն նույնանում եկեղեցական կյանքի հետ, չպետք էդառնան մարդկանց գայթակղության պատճառ։
Նորից գալով Տեր Հոր անթույլատրելի արարքին՝ կոչ ենք անում մեր հավատավորժողովրդին զերծ մնալ բամբասանքների վրա հիմնված որևէ պնդումից։ Սույնարարքը խաթարում է մեր Սուրբ Եկեղեցու միասնականությունը և հողնախապատրաստում տարաբնույթ աղանդներին ու հակաեկեղեցական որոշշրջանակներին՝ պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու համար»,-նշել է Տեր Նարեկը։
Արագածոտնի թեմը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար:
Արագածոտնի թեմը նշել է, որ եկեղեցականներն առաջնորդվում են նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ` եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնություններից և կամայականություններից:
Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար։ Նա Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։ Որպես հալածանքի պատճառ նա նշել է այն, որ իրեն կասկածում են «փաշինյանական լինելու մեջ»։ Նա նաև հայտարարել էր, որ հոգևորականների գրառումները սոցցանցերում գրաքննվում են։






