ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՉԺՀ-ում Սյանշանի 12-րդ համաժողովի շրջանակում Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը:
Միջոցառման ընթացքում նա ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ինչպես գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, այնպես էլ Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի, ինչպես նաև մի շարք այլ բարձր պաշտոնյաների հետ։






