AM
18 Սեպտեմբեր 2025 - 09:06 AMT

Խուդաթյան․ Երևանը կստանա 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ նախատեսվում է ձեռք բերել 45 նոր «Յութոնգ» տրոլեյբուս և 104 վերելակ։

«Նախատեսվում է 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեբուսներ և 104 վերելակ ձեռք բերել։ Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարի օգտագործվող 30 «Լիաս» տրոլեբուսներին»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։

Նախարարը նշել է նաև, որ տրոլեյբուսների ձեռքբերման համար նախատեսվում է վճարել 30% կանխավճար։

Սեպտեմբերի 15–ին քաղաքապետ Ավինյանը հայտարարել էր, որ այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցվելու է, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում են 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա տրոլեյբուսային ցանցը ամբողջությամբ թարմացնել: