AM
18 Սեպտեմբեր 2025 - 09:15 AMT

Աղազարյանն Արզումանյանին համեմատել է կինոյի մեծերի հետ

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դերասան Մկրտիչ Արզումանյանին՝ նշելով, որ միշտ դասել է նրան «գիգանտների կողքին»։

«Սիրելի՛ դերասան, մարդ, քաղաքացի, հարգարժան պարոն Մկրտիչ Արզումանյան, ես մեծացել եմ Ժան Մարեի, Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Պիեռ Ռեշարի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի ստեղծագործական տոտալ գերիշխանության օրոք։

Ես միշտ էլ Ձեզ դասել եմ այդ գիգանտների կողքին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14–ին ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը և անորոշ է համարել ներկայացման ուղերձը։ Նա ասել է․ եթե չկա ցանկապատ, չկա Հայաստան։

Դերասան Մկրտիչ Արզումանյանը կատարել է հավելում. «Դեպքերը տեղի են ունենում 1920 թվականին։ Մենք ներկայացնում ենք այդ ժամանակահատվածը ու զուգահեռներ ենք անկացերել այս ժամանակահատվածի հետ։ Եթե այսօրվա մասին խոսեինք, բնականաբար, տարբեր կլիներ»։