AM
18 Սեպտեմբեր 2025 - 09:51 AMT

Ավանեսյանը պարզաբանել է՝ ինչու մասնավոր ԲԿ-ում պետպատվերով ուռուցքաբանական ծառայությունն այլ գին ունի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հարցին, թե ինչու պետպատվերով ուռուցքաբանական ծառայությունների արժեքները տարբեր են մասնավոր և պետական բժշկական կենտրոններում։

Նախարարը նշել է, որ ռադիոթերապիայի նոր ծառայությունը ռազմավարական նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մասնավոր՝ «Էրեբունի» ԲԿ-ն և պետական՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնը, իրականացնելով մեծ ներդրումներ, այսօր ապահովում են ծառայություններ, գրում է Aysor.am-ը։

«Քանի որ ծառայությունների վերագնահատում է իրականացվել՝ նոր տեխնոլոգիաների և ծառայությունների առումով, հիմա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի գնահատման փուլում ենք, այսինքն՝ գնահատվում է, թե արդյո՞ք նոր չափորոշիչներով այնտեղ բոլոր պայմաններն ապահովված են, և վստահեցնում եմ, որ ավարտին մենք նոր որոշումը կիրականացնենք ու նոր գնով փոխհատուցումը կիրականացվի հավասար կերպով»,–ասել է նա։