AM
18 Սեպտեմբեր 2025 - 10:58 AMT

Անպտղության հաղթահարման ծրագրով միայն 2025–ին ծնվել է 300 երեխա

Անպտղության հաղթահարման պետական ծրագրով միայն այս տարվա ընթացքում լույս աշխարհ է եկել շուրջ 300 երեխա, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար պետությունը ֆինանսավորում է և՛ բեղմնավորման գործընթացը, և՛ անհրաժեշտ ծավալով սահմանված հետազոտություններն ու դեղորայքը։

«Անպտղության հաղթահարման» ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։Ծրագրում ներգրավվելու համար շահառուները իրենց ընտրությամբ կարող են դիմել 7բժշկական կազմակերպությունից որևէ մեկին։