AM
18 Սեպտեմբեր 2025 - 11:13 AMT

Վարդապետյան․ Երևանում արդեն 7 հա անտառատարածք է վերադարձվել կառավարությանը

Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերում ընթացքի մեջ են գործընթացներ՝ ապօրինի ձևով սեփականաշնորհված անտառային տարածքները պետությանը վերադարձնելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ արդեն կան որոշակի արդյունքներ նաև մայրաքաղաքում։

«Երևան քաղաքում այս պահին դատարանի վճռով 7 հա փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը։ Գործընթացը շարունակական է»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Վարդապետյանը հավելել է, որ Ծաղկաձորում ևս ընթանում են անտառների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ։

«Ծաղկաձորում էլ ընթացքի մեջ են անտառների հետ կապված աշխատանքները։ Դրանք վերադարձվում են պետությանը»,–նշել է նա։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Նորքի այգիներից մոտ 50 հա արդեն փոխանցվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, և այժմ իրականացվում են անտառի վերականգնման աշխատանքներ։