AM
18 Սեպտեմբեր 2025 - 14:04 AMT

Ծառուկյանը կմասնակցի 2026–ի ընտրություններին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Պատրաստվում եմ, այո»,–ասել է նա, հայտնում է News.am-ը։

Լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ ձևաչափով է լինելու մասնակցությունը` դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ։

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա»,–ասել է նա։

Ըստ նրա՝ ոչ թե պետք է դատարկ–դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել։

«Նոր թիմ է լինելու»,–ասել է Ծառուկյանը։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026 թվականի հունիսին։